211652_close_icon
views-count2930 դիտում article-date 09:01 31-01-2019

ՊԵԿ աշխատակիցները միլիոններ են կուտակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` հայաստանյան լրատվամիջոցները չեն դադարում քննարկել ՊԵԿ աշխատողներին տրված պարգևավճարները: Այս թեմայով իշխող «Իմ քայլը» խմբակցություն էր հրավիրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ի վերջո, ՊԵԿ-ում ահռելի պարգևավճարներ են ստացել մարդիկ, որոնք, տարիներ շարունակ նույն ՊԵԿ համակարգում աշխատելով, միլիոններ են կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից մեկն էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Սահակյանն է: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող 3 հատ կտավ, նաև 8 մլն դրամը գերազանցող ոսկու ձուլակտոր, զարդեր և ժամացույց, իսկ դրամական միջոցները կազմում են 30 հազար դոլար, 10 մլն դրամ և 20 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 741 հազար դրամ: Թե ինչպես է համեստ աշխատավարձով ետ գցել այդ ունեցվածքը, մնում է միայն ենթադրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր