211652_close_icon
views-count13985 դիտում article-date 23:32 30-01-2019

Գժուկներ ջան, դուք էլ մի շեղվեք. «Բլոգնյուզի» ղեկավարին կանչել են ԱԱԾ

«Բլոգնյուզ» լրատվական կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին կանչել են ԱԱԾ հարցաքննության։ Այս մասին Տեր-Նակալյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Մենք ապրում ենք Նոր Հայաստանում... ... որտեղ նախարարը կարծում է, որ հոգևորականը դպրոցում գործ չունի, իսկ տրանսվեստիտ ակիվիստը նախարարությունում` ունի... ... որտեղ ֆինանսական հանցագործության համար նստած հացադուլավորը մահանում ա բերդում, իսկ մարդասպան ահաբեկիչները վայելում են ազատության բերկրանքը ու բախտերն են փորձում ընտրություններում... ... որտեղ քաղաքի մեքենաների կեսը անֆառ ու անակումուկյատոր ա մնացել գողության զարթոնքից, իսկ ոստիկանությունը կրոնական թշնամանքի մասին հեքիաթներով է զբաղվում... ... որտեղ աղանդավորական կազմակերպության քմահաճույքով իրավապահ մարմինները ամենամեծ մեդիա միավորներին են բզբզում ու դա անում են օրինակ` այդ կազմակերպության անդամ հանդիսացող վարչապետի օգնականի միջոցով... Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն: Ես վաղը փաստաբանի հետ գնալու եմ ԱԱԾ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են ինձանից ուզում և ինչու են ինձանից ուզում: Գժուկներ ջան, դուք էլ մի շեղվեք ու ոչխար պահեք»: [img]https://st0.shamshyan.com/editor/0049971001548876745746214.jpg[/img]

Նմանատիպ նյութեր