211652_close_icon
views-count1620 դիտում article-date 20:45 30-01-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է NDI-ի եւ IRI-ի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի եւ Միջազգային Հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին: Հյուրերը շնորհավորել են Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքում Հայաստանում քաղաքական նոր մշակույթի ձեւավորման գործընթացին ցուցաբերված աջակցության համար: Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լորա Նիքըլսը եւ Միջազգային Հանրապետական ինստիտուտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով գլխավոր խորհրդական Քրիս Հոլցընը Ազգային ժողովի նախագահին ներկայացրել են իրենց կազմակերպությունների մանդատն ու հետաքրքրվել Ազգային ժողովի կարիքների եւ առաջիկա անելիքների մասին: Արարատ Միրզոյանն ուրվագծել է որոշ առաջնահերթություններ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ: Միջազգային գործընկերները, հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին, իրենց պատրաստակամությունն են հավաստել սերտ համագործակցության եւ կարիքների գնահատման հիման վրա ծրագրերի իրականացման հարցում:

Նմանատիպ նյութեր