211652_close_icon
views-count64413 դիտում article-date 20:08 30-01-2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետին և Կոտայքի բաժնի պետին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը: Վերջիններս ՀՀ ոստիկանապետի հրամանով անցել են ոստիկանության կադրերի ռեզերվ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Հովհաննիսյանը համարվում է ոստիկանության ամենապրոֆեսիոնալ կադրերից, իր սպասարկված տարածքներում, որտեղ որ աշխատել է ոստիկանապետ, բացահայտել է բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող հանցագործություններ և ոչ միայն բացահայտել, այլ իր ղեկավարած բաժիններում կանխվել և նախականխվել են բազմաթիվ հանցագործություններ: Նրա ղեկավարած ոստիկանության բաժինը (ոստիկանության կենտրոնական բաժին) ճանաչվել էր տարվա լավագույն ոստիկանություն:

Նմանատիպ նյութեր