211652_close_icon
views-count840 դիտում article-date 20:21 30-01-2019

Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել մեդալների հանձնման արարողություն

Հունվարի 29-ին Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանին և Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի առաքելության ղեկավար Մասիմո Մարիո Սիմոնելիին (Mario Massimo Simonelli) Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Համագործակցություն, Փրկություն մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը: Իր խոսքում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հայ ժողովրդի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Իտալիայի կառավարությանը, իտալացի փրկարարներին, հայ համայնքի ներկայացուցիչներին 30 տարի առաջ ցուցաբերած նշանակալի օգնության համար: Արարողությանը մասնակցում էին նաև Սպիտակի երկրաշարժից հետո փրկարարական և վերակառուցման աշխատանքներին մասնակցած այլ իտալացի փրկարարներ: 1988 թվականին Մասիմո Մարիո Սիմոնելին իր գործընկերների հետ համակարգել է իտալական կառավարության կողմից տրամադրված օգնությունը և եղել է Սպիտակում Իտալական գյուղի կառուցման աշխատանքների ղեկավարը:

Նմանատիպ նյութեր