211652_close_icon
views-count1908 դիտում article-date 18:40 30-01-2019

Պաշտոնական. Նեյմարը 2,5 ամիս չի խաղա

ՊՍԺ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հարձակվող Նեյմարի առողջական վիճակի վերաբերյալ: Բրազիլացին ոտնաթաթի կոտրվածքի ռեցիդիվ է ստացել: Մասնագետների հետ խորհրդակցություններից հետո բժիշկները որոշել են զերծ մնալ վիրահատական միջամտությունից և Նեյմարին բուժել կոնսերվատիվ մեթոդներով: Ֆուտբոլիստը համաձայնվել է, ինչը նշանակում է, որ նրա ապաքինումը կտևի մոտ 10 շաբաթ: ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում հանդիպելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խաղերը կայանալու են փետրվարի 12-ին և մարտի 6-ին և Նեյմարը դրանց չի մասնակցի: Նախորդ մրցաշրջանում Նեյմարը նմանատիպ վնասվածքի բաց թողեց 3 ամիս և շարք վերադարձավ 2018թ. աշխարհի առաջնությունից հետո:

Նմանատիպ նյութեր