211652_close_icon
views-count2172 դիտում article-date 18:53 30-01-2019

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը. նրանք երդվել են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօրէ հունվարի 30-ին, Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը: Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառավարության անդամների երդման երկրորդ արարողությունն էր: Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Այնուհետև հերթով երդվել են կառավարության մյուս անդամները: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին ու կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր երկրի հզորացման և ի բարօրություն մեր ժողովրդի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր