211652_close_icon
views-count3192 դիտում article-date 18:16 30-01-2019

Ֆրանսիայի ափին հայտնաբերել են Սալայի կորած ինքնաթիռի նստատեղեր

Մեծ Բրիտանիայի օդային միջադեպերի հետաքննության բաժանմունքը հայտնել է կորած ինքնաթիռի որոնողական աշխատանքներում առաջընթացի մասին, որով թռչել էր «Կարդիֆի» նորեկ, արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան և օդաչու Դևիդ Այտբոտսոնը: Ֆրանսիական գերատեսչության ներկայացուցիչները Սերենվիլ բնակավայրի մերձակայքում՝ Կոտանտեն թերակղզու ափին գտել են որոշ իրեր: Մասնավորապես, հայտնաբերվել են նստատեղերի երկու բարձիկ: Մեծ հավանականությամբ, դրանք Piper PA-47 Malibu ինքնաթիռի մասերն են, որը տեղափոխում էր Սալային:

Նմանատիպ նյութեր