211652_close_icon
views-count1246 դիտում article-date 16:44 30-01-2019

Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական բարեփոխումների շրջանակին, անցումային արդարադատությանը և Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցությանն առնչվող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը նշել է, որ ուրախ է նոր Կառավարության ձևավորումից հետո կատարած այցի համար և հույս է հայտնել, որ նախկինում սկսված և նախանշվող բարեփոխումների ծրագրերը նոր թափով առաջ կընթանան: Փոխնախարար Քոչարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը դատաիրավական ոլորտում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար և ընդգծել, որ այդ առումով Եվրոպական Միությունը Հայաստանի գլխավոր գործընկերից է: Հանդիպման ընթացքում Վիգեն Քոչարյանը ներկայացրել է դատական բարեփոխումների շրջանակում նախատեսվող գործողությունների հաջորդականությաունը և վստահություն է հայտնել, որ նախանշված բարեփոխումների ծրագրերն ակտիվ առաջ կմղվեն: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել հանգամանալից ներկայացման համար և համաձայնել, որ դատական ոլորտում կատարվող բարեփոխումները պետք է կրեն ոչ թե կոսմետիկ, այլ խորքային բնույթ և այդ առնչությամբ հայտնել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը: Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել և համաձայնեցրել են հետագա գործողությունների ժամանակացույցը:

Նմանատիպ նյութեր