1661 դիտում
19:56 30-01-2019
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 29-ից 30-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և ծեծի 6-ական, սպանության սպառնալիքի 3, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, խուլիգանության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու, ազատությունից ապօրինի զրկելու և երեխայի հետ տեսակցությունից զրկելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և այլ հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1305 դիտում
17:30 23-01-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 21-ից 23-ը)
1180 դիտում
19:42 24-01-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 23-ից 24-ը)
931 դիտում
16:22 28-01-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 25-ից 28-ը)
Այս բաժնից
244 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
217 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան