211652_close_icon
views-count1674 դիտում article-date 15:07 30-01-2019

Ունաի Էմերի. «Կարդիֆի» հետ հանդիպման ելքը վճռեցին մանրուքները

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ամփոփել է ԱՊԼ-ում «Կարդիֆի» հետ հանդիպման [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116167/]արդյունքները[/url] (2:1): «Մենք գոհ ենք: Առաջին խաղակեսում մենք արժանի չէինք հաղթանակի, երկրորդում ավելի լավ խաղացինք, ավելի լավ էինք վերահսկում խաղը ու ստեղծեցինք ավելի շատ պահեր: Մենք լավ անցկացրեցինք մեկնարկային տաս րոպեները: Հետո շատ լավ խաղաց «Կարդիֆը» և դա ինձ չզարմացրեց: Մրցակիցը մեզ շատ տանջեց, սակայն մենք երեք միավոր վերցրեցինք և դա չափազանց կարևոր է: Գիտեմ, որ յուրաքանչյուր խաղ բարդ է, և մենք բավարարված ենք: Հանդիպման ելքը վճռեցին մանրուքները», ասել է Էմերին:

Նմանատիպ նյութեր