211652_close_icon
views-count1950 դիտում article-date 12:34 30-01-2019

Global Finance հանդեսը կազմել Է աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանշային ցուցակը

Global Finance հանդեսը կազմել է աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցուցակը, հայտնումէ Ria Novosti-ն։ Որպես հիմնական չափանիշներ ընտրվել է զինված հակամարտության ծագման հավանականությունը, քաղաքացիների անվտանգության համար սպառնալիքի մակարդակը, տնտեսական զարգացման մակարդակը, ինչպես նաեւ բնական աղետի առաջացման հավանականությունը: Այսպես, ամենաանվտանգ ամենաանվտանգ երկրների ցուցակը գլխավորել է Իսլանդիան, երկրորդ տեղում Շվեյցարիան է, երրորդում՝ Ֆինլանդիան: Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Պորտուգալիան, Ավստրիան, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Դանիան և Նոր Զելանդիան: ԱՄՆ-ը 65-րդ տեղն է զբաղեցրել հանցավորության բարձր մակարդակի, ինչպես նաև բնական աղետի մեծ հավանականության պատճառով: Ռուսաստանը 108-րդ տեղում Է: Աշխարհի ամենից ոչ անվտանգ երկրներ են ճանաչվել Գվատեմալան, Եմենն ու Ֆիլիպինները։

Նմանատիպ նյութեր