211652_close_icon
views-count26410 դիտում article-date 10:28 30-01-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. MAN բեռնատարը մասամբ կախվել և հայտնվել է Ստալինյան ջրանցքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը տեղեկություն է ստացել, որ Խարբերդի 1-ին փողոցում գտնվող Ստալինյան ջրանցքում բեռնատար է մասամբ կախվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Նշան Հակոբյանը և Գերասիմ Գևորգյանը, ովքեր նշված ջրանցքում հայտնաբերել են MAN մակնիշի 877 ՏՍ 51 համարանիշի ավտոմեքենան։ Նույն վաշտի ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանը պարզել է, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Սյունիքի մարզում գրանցված «Շահար» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր