211652_close_icon
views-count7360 դիտում article-date 02:56 30-01-2019

Անգլիա. «Արսենալը» դժվարին հաղթանակ տարավ, սև օր Մանչեսթերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձություններով հարուստ դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը: «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց ետնապահներից «Քարդիֆին»: Թվում էր, թե լոնդոնցիները հեշտությամբ հաղթանակ կտանեն, սակայն հյուրերը համառ դիմադրություն ցույց տվեցին: Միայն հանդիպման 66-րդ րոպեին «Արսենալը» կարողացավ բացել հաշիվը. 11 մետրանոց հարվածով աչքի ընկավ Օբամեյանգը: Խաղավերջում Ալեքսանդր Լակազետը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Խաղի վերջին վայրկյաններին հյուրերից Մենդես-Լայինգը կարողացավ թրջել հաշիվը և «Արսենալը» մեծ դժվարությամբ հաղթանակ տարավ՝ 2:1: Այս խաղից հետո «Արսենալը» 47 միավորով 5-րդ տեղում է և միավորներով հավասարվեց «Չելսիին»: Իսկ ահա մանչեսթերյան թիմերի մասնակցությամբ խաղերում սենսացիոն արդյուքներ գրանցվեցին: «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հանդիպում էր «Նյուքասլին» և արդեն 30րդ վայրկյանին Սերխիո Ագուերոն բացեց խաղի հաշիվը: Սակայն տանտերերը կամային բացառիկ հատկանիշներ ցույց տալով, 2-րդ խաղակեսում կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը՝ 66-րդ րոպեին՝ աչքի ընկավ Սոլոմոն Ռոնդոնը, այլ նաև 80-րդ րոպեին Մետ Ռիչի՝ անվրեպ իրացրած 11-մետրանոց հարվածից հետո հաղթանակ տարան՝ 2:1 Գերխոշոր անակնկալ էր հասունանում նաև Մանչեսթերում, որտեղ «Օլդ Տրաֆորդում» «Յունայթեդը» ընդունել էր ևս մեկ հետնապահի՝ «Բերնլիին»: Սուլշերի գլխավորությամբ մանկունյանցիները դեռևս միավոր չէին կորցրել, հաղթել էին բոլոր մրցաշարերում, իսկ ահա այս անգամ մինչև 87-րդ րոպեն պարտվում էին 0:2 հաշվով: Սակայն նախ Պոգբան իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Լինդելյոֆը հավասարեցրեց հաշիվը և փրկեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 2:2: Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» մնաց 56 միավորով երկրորդ տեղում՝ 4 միավորով զիջելով առաջատար «Լիվերպուլին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Արսենալը» 47 միավորով 5-րդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով՝ 6-րդը:

Նմանատիպ նյութեր