211652_close_icon
views-count3907 դիտում article-date 23:00 29-01-2019

Ավագ դպրոցների սովորողների այցը ոստիկանության Կրթահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 25-ին, ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ, Շենգավիթի համար 46 և Մալաթիա-Սեբաստիայի համար 184 ավագ դպրոցների աշակերտները հյուրընկալվեցին ոստիկանության կրթահամալիրում։ Դպրոցականները շրջեցին կրթահամալիրի տարածքում, ծանոթացան գործունեությանն ու կրթական մեթոդաբանության առանձնահատկություններին։ Ոստիկանները նրանց ուղեկցեցին կրթահամալիրում գտնվող ոստիկանության պատմության թանգարան, ապա՝ Սուրբ Վարդան մատուռ։ Ոստիկանական զենքերին և դրանց հետ վարվելու անվտանգության կանոններին դպրոցականները ծանոթացան կրթահամալիրի հրաձգարանում։ Այցելության ընթացքում ստացած դրական տպավորությունների և կրթահամալիրի սովորողների ու առօրյայի հետ անմիջական շփման արդյունքում, դպրոցականներից մի քանիսը ցանկություն հայտնեցին քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալու փոխարեն անպայման դիմել ոստիկանության կրթահամալիր։ Նմանօրինակ այցելությունները լինելու են շարունակական։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր