211652_close_icon
views-count9367 դիտում article-date 21:54 29-01-2019

Ոստիկանը վնասազերծել է կացնով բանկ մտած տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 29՝ ժամը 13-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակության հատկանիշներով։ Հանցագործության գործիք կացինն առգրավված է։ Կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 33-ամյա Հրաչիկ Ումուրշատյանը ձերբակալվել է։ Կատարվածի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր