211652_close_icon
views-count1941 դիտում article-date 16:53 29-01-2019

Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում իրական ընդդիմություն չի տեսնում

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում իրական ընդդիմություն չկա. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօր մենք խորհրդարանում չունենք իրական ընդդիմություն: Ունենք սահմանադրական ընդդիմություն, որն ուզած-չուզած ընդդիմություն է: Ամենևին նպատակ չունեմ ստվեր գցել ոչ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, ոչ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վրա: Սակայն այդ երկու կուսակցություններից մեկի լիդերը ակտիվ պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունն այս 8-9 ամիսներին, մյուսը «ջուր է տանում» հեղափոխությանը»,-ասաց Շարմազանովը: Նրա կարծիքով՝ իշխանափոխությունից հետո ոչ ԲՀԿ-ն, ոչ ԼՀԿ-ն չեն քննադատել Փաշինյանի քաղաքականությունը: 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն չի անցել խորհրդարան: Խորհրդարանում ներկայացված են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

Նմանատիպ նյութեր