211652_close_icon
views-count1215 դիտում article-date 16:13 29-01-2019

Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ

Հունվարի 29-ին կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը. այս մասին ՀՌՀ միջազգային կապերի, տեղեկատվության և զարգացման ծրագրերի բաժնից: Այլ հարցերի շարքում նիստի քննարկման է դրվել ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Նիստը բավարարել է Գ.Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացել է ՀՌՀ նախագահի նոր ընտրություն: Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ է ընտրվել Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը: Տիգրան Հակոբյան 01.05.1960 Աշխատանքային գործունեություն 1988-1990 թթ. - “Коммунист” օրաթերթ, թղթակից, բաժնի վարիչ 1990-1993թթ. - “Республика Армения” օրաթերթ, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր 1993-1995թթ. - ՀՀ Կառավարության անդամ, ՀՀ հեռուստառադիոհաղորդումների պետական վարչություն, վարչության պետ 1995-1998թթ . “Արմենպրես” պետական լրատվական գործակալություն, գլխավոր տնօրեն 1998 – 1999թթ. - “Հայք” շաբաթաթերթ, գլխավոր խմբագիր 1999 – 2000թթ. - ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հանրության հետ կապերի վարչություն, վարչության պետ: Կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչություն, վարչության պետ 2001-2003թթ. “Էկոնտե” ՍՊԸ, գործադիր տնօրեն 2005-2006 թթ. “Իմեդի” հեռուստաընկերություն (Վրաստան), գլխավոր տնօրենի խորհրդական 2006-2009թթ. - “Զարգացման Հայկական Բանկ” ԲԲԸ, Տնօրենների խորհրդի անդամ 2006-2008թթ. – Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դասախոս 2011-2012թթ. “Ծաղկունքի բաց դպրոց” պետական հիմնադրամի տնօրեն 2012-2014թթ. “Դար” տարածքային զարգացման եւ մրցունակության հիմնադրամ. “Ծաղկունքի բաց դպրոց” ծրագրի ղեկավար 2014-2016 թթ. “ՄԿՌ մեդիա Արմենիա” ընկերությունների խումբ, խմբի գլխավոր տնօրեն 2016 թ-ի սեպտեմբերից Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, հանձնաժողովի անդամ (ընտրվել է Ազգային ժողովի կողմից) Ուսում 1980-1983թթ. Երեւանի պետական համալսարան, ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետ 1983-1988թթ. Մ.Գորկու անվան Գրականության ինստիտուտ (Մոսկվա), հրապարակախոսության եւ գեղարվեստական թարգմանության բաժին Մասնակցություն դասընթաներին (տեղեկատվական հոսքերի կառավարում, հանրության հետ կապեր) 1999թ. – ԱՄՆ, 2001թ. – Վրաստան, 2002թ. – Ռումինիա Հասարակական գործունեություն 2000 թ.-ից “Հասարակությունն ընդդեմ ահաբեկչություն” հասարակական կազմակերպություն, վարչության նախագահ

Նմանատիպ նյութեր