211652_close_icon
views-count1182 դիտում article-date 16:37 29-01-2019

Ընդհանուր ժողովը փարատել է դաշնակցականների միջև տարաձայնությունների վերաբերյալ կասկածները

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախում անցկացված ընդհանուր ժողովն ու մեկ քվեարկությամբ մարմնի ընտրությունը փաստում են, որ դաշնակցականները միակամ են: «[url=https://armenpress.am/arm/news/962326.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին վստահեցրեց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը: «Շատ հստակ էր , որ ընդհանուր ժողովի անցկացումն ու նրա մարմնի ընտրությունը, որը տեղի ունեցավ մեկ քվեարկությամբ, եկան փարատելու բոլոր այն մտայնությունները, թե իբր ՀՅԴ-ն տարբեր շերտեր ունի, թե իբր ղեկավարության և անդամների միջև կան տարաձայնություններ: Ընդհանուր ժողովը եկավ փաստելու, որ դաշնակցական ընտանիքը միակամ է և պատրաստ է ստանձնել հայության առջև ծառացած մարտահրավերները»,-նշեց Ռուստամյանը: Նա շեշտեց, որ ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելը խորհրդանշական էր: ՀՅԴ-ն համարում է, որ այսօր հիմնական օրակարգային հարցը եղել և մնում է Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը: Եվ այդ հարցում Դաշնակցության հանձնառությունը եղել է միշտ հետևողական: «Բացի դրանից, մենք պետք է անպայման առիթ ունենայինք երկրորդ հայկական հանրապետությունում ընդհանուր ժողով հրավիրելու»,-նշեց Ռուստամյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նորընտիր Բյուրոն ունեցել է ամենաբարձր մակարդակի հանդիպումներ Արցախում: Վերադառնալով նույնպիսի հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ նախագահի և վարչապետի հետ` արտահայտելով իրենց համագործակցության պատրաստակամությունը` ի շահ մեր հայրենիքի: Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները մեկնարկել էին հունվարի 16-ին, աշխատանքներն ավարտվել էին հունվարի 24-ին։ Անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի նախագահ՝ Արմեն Ռուստամյանը։

Նմանատիպ նյութեր