211652_close_icon
views-count43682 դիտում article-date 14:55 29-01-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mitsubishi-ն ու ГАЗ 3110-ը. կա 7 վիրավոր. «3110»-ի «դվորնիկները» վարորդը «գործի էր դնում» թելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզոմ։ Ժամը 08։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝36-ամյա Անանիկ Գրիգորյանի վարած Mitsubishi մակնիշի 30 ԼՏ 346 համարանիշի և Նորատուս գյուղի բնակիչ՝ 50-ամյա Վարդգես Պողոսյանի վարած ГАЗ 3110 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Ա. Գրիգորյանը, նրա ուղևորներ Խաչիկ Ֆահրադյանը, ում ծննդյան թիվը ճշտվում է, 12-ամյա Հասմիկ Գրիգորյանը, 6-ամյա Էդմոն Գրիգորյանը, 27-ամյա Արմեն Ֆահրադյանը, 32-ամյա Անահիտ Գրիգորյանը և ГАЗ 3110-ի վարորդ Վ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Չանդոյանը, ում կողմից փաստի առթիթ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկություններիէ վթարի մեղավորը եղել է ГАЗ-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Mitsubishi-ին։ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի «դվորնիկները» չէին աշխատում, և վարորդը «գյուտարարի» նման թելով էր դրանք աշխատացնում. մի ձեռքով նա ղեկն էր բռնել, մի ձեռքով էլ թելով «դվորնիկներն» է տարել-բերել։ Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր