211652_close_icon
views-count2564 դիտում article-date 11:13 29-01-2019

Փաշինյանը չի հանդիպել դեսպանատան դիմաց ցույց անող ՌԴ-ի հայերի հետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Պարզվում է՝ օրերս աշխատանքա­յին այցով Մոսկվա այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլո­րի համար ժամանակ գտել է՝ հանդիպե­լու, բացի հայ համայնքից, որոնք հա­վաքվել էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջ ու պահանջել հանդիպում նրա հետ: Ռուսաստանի հայերն անգամ նամակ են փոխանցել դեսպանատուն՝ ուղղված Ն. Փաշինյանին, քանի որ լուրջ խնդրի առաջ են կանգնել: ՌԴ-ում նոր օրենքի կիրառման համաձայն՝ այն երկրների վարորդական իրավուն­քով, որտեղ ռուսերենը չունի պետա­կան լեզվի կարգավիճակ, անգամ եթե երկիրը ներառված է ԵԱՏՄ կազմում, աշխատանքային միգրանտներն իրա­վունք չունեն որպես վարորդ ծավալել եկամուտ հետապնդող գործունեու­թյուն: Հանդիպումը Ն. Փաշինյանի հետ, իհարկե, այդպես էլ չի կայացել, սակայն ռուսաստանաբնակ հայերին առավել վրդովվեցրել է այն, որ իրենց հետ հանդիպման համար ժամանակ չգտած Ն. Փաշինյանը մեծ հաճույքով հանդիպել ու առանձնազրույց է ունե­ցել «Նոր Ռուսաստան» շարժման ղե­կավար, պրոադրբեջանական ռուս քա­ղաքագետ Նիկիտա Իսաևի հետ՝ մի մարդու, որը մշտապես աչքի է ընկել իր հակահայկական դրսևորումներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր