211652_close_icon
views-count17271 դիտում article-date 10:05 29-01-2019

Մեկ ան­ձը 5 անգամ թաղման նպաստ է ստացել․ բացահայտում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բա­վական հետաքրքիր փաստեր են բացահայտվել: Օրինակ՝ ուսումնասիրության ընթացքում պարզվել է մեկ ան­ձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ 5 դեպքերում, չնայած հուղարկավորությունը կատարվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրա­մի կողմից, այնուամենայնիվ տրամադրվել է թաղման նպաստ՝ 1 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ընդ որում, նշ­ված 5 դեպքերում նպաստը ստացել է մեկ անձ: Հավելենք, որ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջա­նը 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ն է: Այսինքն՝ այն ժամանակահատվածն է, երբ սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր