211652_close_icon
views-count3014 դիտում article-date 09:26 29-01-2019

Վիտալի Բալասանյանն փորձում է խուսափել բացահայտումներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը երեկ լրագրողները հետ զրույցում հայտարարել է. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է,… Չեմ հասկանում այդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա: Ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ է մեզ, էս ինչի՞ պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որին ցանկացած երկրում կգնան, զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին, դուք տեսե՞լ եք, որ զորքը այն ժամանակ կրակի»: Մարտի 1-ի թեմայով Բալասանյանի հայտարարությունները կարող են միանգամայն այլ պատճառ ունենալ: Քանի որ մշտապես խոսվել է մարտի 1-ին նաև Արցախից հատուկ ջոկատայիններ բերելու մասին, Վիտալի Բալասանյանն այսպիսի հայտարարություններով փորձում է այլ տեղ տանել և խուսափել բացահայտումներից, ինչպես նաև ըստ էության փորձում է անուղղակի աջակցություն հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ առհասարակ, ԼՂ իշխանությունների առանձին ներկայացուցիչների պահվածքը ժամանակ առ ժամանակ անտանելի է դառնում, և տրամաբանությունը հուշում է, որ այդ հայտարարությունները պետք է հետևանք ունենան: Մինչ այդ, թերևս տեղին է հիշեցնել նաև 2016 թվականի ամառվա դեպքերը, երբ նա խոստումներ տվեց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին, սակայն դրանց տերը չեղավ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր