211652_close_icon
views-count2251 դիտում article-date 20:44 28-01-2019

Ալվարո Մորատան «Չելսիից» տեղափոխվեց «Ատլետիկո»

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան վերադարձավ Իսպանիա: 26-ամյա ֆուտբոլիստին 1,5 տարով վարձակալեց «Ատլետիկոն»: Նշվում է, որ մադրիդցիները կվճարեն 7,5 մլն եվրո, իսկ վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո Մորատայի տրանսֆերը կգնեն 40-45 մլն եվրոյով: Թեպետ Մորատան «Ռեալի» սան է համարվում, սակայն «Ատլետիկոյի» համակարգում 4 տարի է անցկացրել: 2017թ. հուլիսին «Ռեալը» Մորատային 70 մլն ֆունտով վաճառեց «Չելսիին»: ԱՊԼ-ի 47 խաղում նա դարձել է 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր