211652_close_icon
views-count2882 դիտում article-date 19:54 28-01-2019

Նեյմարը ծանր վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել մրցաշրջանը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկու հանդիպումները: 26-ամյա բրազիլացին, որի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ոտնաթաթի ոսկրի վնասվածքի ռեցիդիվ, շարքից դուրս է եկել առնվազն մինչև մարտի վերջը: Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի բժիշկները համաձայնության չեն գալիս, թե արդյոք Նեյմարին վիրահատություն է անհրաժեշտ: Որոշումը կկայացվի մոտ ժամանակներս: Ըստ ռենտգեն լուսանկարների, Նեյմարը ոտնաթաթի կոտրվածք է ստացել: Դրա համար վիրահատության հավանականությունը 90% է: Եթե այն տեղի ունենա, ապա Նեյմարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: ՊՍԺ-ն «ՄՅՈւ»-ի հետ կխաղա փետրվարի 12-ին և մարտի 6-ին: Նախորդ մրցաշրջանում Նեյմարը նմանատիպ վնասվածքի պատճառով բաց թողեց 3 ամիս և ապաքինվեց միայն 2018թ. աշխարհի առաջնությունից առաջ:

Նմանատիպ նյութեր