211652_close_icon
views-count8872 դիտում article-date 18:38 28-01-2019

ԵԿՄ-ն «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրել է ապրիլյանի հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական բանակի 27-րդ տարեդարձի առթիվ Երկրապահ կամավորականների միության վարչությունը «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրեց 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից, այն ժամանակ ժամկետային զինծառայողներ Հրանտ Սարկիսովին, Շուլի Հակոբյանին, Ռազմիկ Գասպարյանին և Ժորա Աֆրիկյանին: «Հայրենիքի պաշտպան» մեդալի մտահղացումն առաջացել է 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ մարտական հենակետերում թշնամու դեմ կողք-կողքի կանգնեցին արցախյան ազատամարտի ողջ բեռն իրենց վրա կրած երկրապահ կամավորականն ու հայոց բանակի զինվորը: Մեդալի դիմերեսին կամավորականն ու զինվորն են՝ հայրենիքի ապագա պաշտպան պատանի երկրապահի հետ, իսկ դարձերեսին պատկերված են աշխարհասփյուռ հայության համար հայրենիքը խորհրդանշող Արարատ լեռը և Արցախը խորհրդանշող «Տատն ու պապը»՝ հավերժության նշանի թևիկներով օղակված:  Մանրամասները՝ տեսանյութում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր