211652_close_icon
views-count6289 դիտում article-date 18:24 28-01-2019

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է. Գլխավոր դատախազ

[url=https://www.tert.am/am/news/2019/01/28/Arthur-davtyan/2906328]Tert.am[/url]-ը գրում է. Մենք ունենք բանակ, որ պատմականորեն հաստատված փաստերով բազում սխրանքներ է գործել, հաղթանակ է ապահովել և այսօր երաշխավորն է մեր երկրի, ժողովրդի անվտանգության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` շնորհավորելով բանակի տոնը: Լրագրողներից մեկի խնդրանքով Արթուր Դավթյանն անդրադարձավ Մանվել Գրիգորյանի գործին և Մանվել Գրիգորյանի պաշտպանի հայտարարությանը, թե Գլխավոր դատախազը իջնում և ցուցարարներին անձամբ ասում է, որ համամիտ է իրենց տեսակետի հետ, դատախազը նշեց. «Շատ սխալ և անընդունելի մեկնաբանություն է, որովհետև գաղտնիք չէր՝ մեր կողմից բողոք ներկայացնելը մինչև իմ իջնելն էր հրապարակվելը: Դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս, ինքն իր ունեցած հիմքերով ներկայացրել է բողոք, այնպես որ այստեղ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն հայտնելու մասին խոսք լինել չի կարող: Դատախազը ինքն անձամբ արդեն այդ քննարկման մասնակից է և որոշել է, որ բողոքարկվելու է, այսինքն՝ անհիմն, անօրինական դատական ակտի հետ գործ ունենք»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/28/Arthur-davtyan/2906328]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր