211652_close_icon
views-count4670 դիտում article-date 15:18 28-01-2019

«Արմավիր» ՔԿՀ-ում նախկինում 6 անգամ դատապարտված դատապարտյալ է մահացել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: ««Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը, ով ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար: Նա նախկինում ևս դատապարտված է եղել 6 անգամ»,-հայտնեցին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: ՔԿԾ հանրային կապերի տեղեկացմամբ՝ հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 11:30-ին, Արմեն Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնության խումբ, հոսպիտալացվելու հորդորը դատապարտյալը մերժել է: «Նույն օրը երկրորդ անգամ՝ ժամը 22:33-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, 23:00-ին ժամանել է շտապօգնության խումբը և արձանագրել է Արմեն Նազարյանի կենսաբանական մահը»,-հայտնեցին ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հավելելով, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը նախատեսում է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելն առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր