211652_close_icon
views-count2236 դիտում article-date 15:12 28-01-2019

Արցախի զինված ուժերի ներգրավվածություն չի եղել․ Մովսես Հակոբյանը՝ «Մարտի 1»-ի մասին

2008 թվականին Արցախի զինված ուժերի ներգրավվում չի եղել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: «Իրավաբանությունից հեռու եմ, տեղյակ չեմ, ես Արցախի պաշտպանության նախարարն եմ եղել այդ ժամանակ, Արցախի զինված ուժերի ներգրավվածություն չի եղել»,- ասաց նա։ Հարցին, թե ադյոք ինքը ծանոթ եղել է այդ ժամանակ 0038 հրամանին եւ ինչպիսին է եղել իր արձագանքը, Հակոբյանը ասաց․ «Իհարկե, ծանոթ եմ եղել, արձագանքս եղել է որպես զինվորական»։ Հարցին, թե արդդյոք 0038 հրամանը անօրինական է, նա ասաց․ «Ես զինվորական եմ, ցավոք, լրագրող չեմ»։ Լրագրողի դիտարկմանը, այսինքն պետք է հրաման կատարեին, այլ կերպ հնարավոր չէր, Հակոբյանն ասաց․ «Ուրիշ կարծիք չի կարող լինել»։

Նմանատիպ նյութեր