2163 դիտում
14:51 28-01-2019
Հայոց բանակը շարունակում ու շարունակելու է իր հաղթական ընթացքը. ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ուղերձը
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում և կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետևողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում և երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը:
Մեր պետականության ակունքներում կանգնած Հայոց բանակը միշտ պատվով է կրել պետականաշինության առաքելությունը: Եվ այսօր էլ մեր սպաների ու զինվորների համար ուսանելի են Բանակի հերոսական ուղին, ռազմարվեստի փայլուն դրսևորումները, մարտական սխրանքի պայծառ օրինակները:
Հայոց բանակը շարունակում ու շարունակելու է իր հաղթական ընթացքը, համոզված եմ՝ զինակից և ամուր թիկունք ունենալով նաև Ոստիկանությանը:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ ուժ ու կամք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին»:
Նմանատիպ նյութեր
53525 դիտում
19:21 10-10-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արման Պապյանը նշանակվել է ոստիկանության կենտրոնական բաժնի պետ
Այս բաժնից
460 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
259 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը