211652_close_icon
views-count2838 դիտում article-date 14:35 28-01-2019

«Արսենալի» ձախորդությունները շարունակվում են

«Արսենալը» հայտնել է պաշտպաններ Լորան Կոսելնիի և Սոկրատիս Պապաստատոպուլոսի վնասվածքների ծանրության մասին, որոնք նրանք ստացել են Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (1:3): Սոկրատիսի մոտ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի վնասվածք: Հույն ֆուտբոլիստը լիարժեք կապաքինվի փետրվարի վերջերին: Կոսելնիի մոտ ենթադրվում էր ծնոտի կոտրվածք, բուժզննում ցույց է տվել, որ նա դեմքի փափուկ հյուսվածքներն է վնասել: Նրա ապաքինումը կարճ կտևի, սակայն լրացուցուիչ բուժհետազոտությունից հետո: Այսպիսով, «Արսենալը» կադրային այս կորուստների պատճառով ծայրահեղ բարդ վիճակում հայտնվեց, քանի որ ավելի վաղ ծանր վնասվածքների պատճառով երկար ժամանակով կորցրել էր եվս երկու առանցքային պաշտպանի՝ Ռոբ Հոլդինգին և Էկտոր Բելյերինին:

Նմանատիպ նյութեր