211652_close_icon
views-count5802 դիտում article-date 14:16 28-01-2019

Չկա մեկը, ով մեր բանակի կայացման խնդրում ավելին է արել, քան դու. Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Այն, ինչ մենք այսօր կարող ենք իրական և շոշափելի ձեռքբերում համարել, մեր բանակի շնորհիվ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Պատերազմում զոհված, իրենց առողջությամբ հայրենիքը պաշտպանած, այսօր սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար, տոնդ շնորհավոր: Հ.Գ. Իմ կարծիքով՝ չկա մեկը, ով մեր բանակի կայացման և ձեռքբերումների խնդրում ավելին է արել, քան դու։ Տոնդ շնորհավոր, ախպերս»:

Նմանատիպ նյութեր