211652_close_icon
views-count4291 դիտում article-date 23:59 27-01-2019

Gucci-ի սեփականատերերը Իտալիային 1,4 մլրդ եվրո են պարտք

Հանրահայտ Gucci մոդայի տան սեփականատերերը Իտալիայում 1,4 մլրդ եվրոյի հարկերի պարտք են կուտակել: Աշխարհահռչակ ապրանքանիշը տնօրինող Kering հոլդինգը ստիպված պետք է լինի վճարել բոլոր գումարներն ու տույժ-տուգանքները, որոնք միասին կազմում են մոտ 2 մլրդ եվրո: Լուրջ իրավախախտումները հայտնաբերվել են աուդիտի ընթացքում, որը իտալական կառավարության պատվերով էր իրականացվել: Ստուգումների ընթացքում ուսումնասիրվել են 2011-2017թթ. ժամանակահատվածի հարկային վճարումները: Ամենաշատ հարցեր հարկային մարմինների մոտ առաջացրել է շվեյցարական Luxury Goods International ընկերությունը, որը հանդիսանում է Kering հոլդինգի դուստր ընկերությունը:

Նմանատիպ նյութեր