211652_close_icon
views-count7911 դիտում article-date 23:24 27-01-2019

Սալայի ընտանիքը 300 հազ. եվրո է հանգանակել՝ ֆուտբոլիստի որոնումները շարունակելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բազմաթիվ ֆուտբոլիստներ և երկրպագուներ միջոցներ են հանգանակում՝ «Կարդիֆի» հարձակվող Էմիլիանո Սալային տեղափոխող և Լա-Մանշում անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքները շարունակելու համար: Երեկ Սալայի ընտանիքը վերսկսելէ անհետացած ինքնաթիռի որոնումները՝ կազմակերպելով մասնավոր որոնողական օպերացիա: Որոնումներն իրականացվում են հանգանակված միջոցներով, որոնք այս պահին կազմում են ավելի քան 300 հազ. եվրո: Շատերի թվում Սալայի ընտանիքին գումար են փոխանցել ֆուտբոլիստներ Իլկայ Գյունդողանը, Ադիրեն Ռաբյոն, Կորենտեն Տոլիսոն, Լուկաս Լիման, Ժոֆրե Կոնդոգբիան: Հունվարի 24-ին Ջերնսիի ոստիկանությունը դադարեցրել է Սալային տեղափոխող ինքնաթիռի ակտիվ որոնումները,: Հիշեցնենք, որ Սալայի տրանսֆերը «Կարդիֆի» համար ռեկորդային էր: Արգենտինացին արդեն կնքել էր պայմանագիրը, այնուհետև վերադարձել էր Ֆրանսիա՝ «Նանտի» իր թիմակիցներին հրաժեշտ տալու համար: Ինքնաթիռում նրա հետ միասին եղել է օդաչու Դևիդ Այբոթսոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր