211652_close_icon
views-count23862 դիտում article-date 21:09 27-01-2019

Սաուդյան արքայազնը պատրաստվում է 425 մլրդ դոլարի բարեփոխումներ իրականացնել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պատրաստվում է 425 մլրդ դոլարի լայնածավալ բարեփոխումներ իրականացնել: Այդ միջոցները ներդրվելու են ենթակառուցվածքներում, էներգետիկայում և արդյունաբերության այլ ոլորտներում: Այդ առթիվ կնքվելու են մոտ 70 խոշոր գործարքներ: Սպասվում է, որ արքայազնը մտադիր է ներդրումների փաթեթը ավարտել 2030 թվականին: Իր ծրագրերի մանրամասները Մուհամեդ բին Սալմանը կներկայացնի հունվարի 28-ին: Ավելի վաղ նշել ենք, որ Սաուդյան Արաբիայում լրագրող Ջամալ Հաշկուջիի սպանությունից հետո զանգվածային կադրային, քաղաքական վերադասավորումներ են սկսվել:

Նմանատիպ նյութեր