211652_close_icon
views-count40243 դիտում article-date 16:54 27-01-2019

Հերթական բացահայտումը Կոտայքի մարզի ոստիկանների կողմից. ավազակային հարձակում կատարողները տաք հետքերով հայտնաբերվեցին. դատարանը կալանավորեց նրանց

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ , 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա հունվարի 4-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 83-ամյա Վարսիկ Մանուկյանի նկատմամբ դանակի սպառնալիքի տակ ավազակայնի հարձակում կատարելու, նրա մոտ եղած գումարն ու ոսկյա զարդերը հափշտակելու փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունվարի 24-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ Վ. Մանուկյանի նկատմամբ ավազակային հարձակումը կատարել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչներ, 25-ամյա Դավիթ Փալանջյանը, և 26-ամյա Սահակ Խաչատրյանը: Կոտայքի մարզի ոստիկանները դարանակալման արդյունքում նրանց հայտնաբերել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 10 ավագ դպրոցի մոտից և բերման ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին: Վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են, իսկ այսօր դատարանը բավարարեց քննչական մարմնի որոշումը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Փալանջյանը նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, իսկ Ս. Խաչատրյանը նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր