211652_close_icon
views-count119171 դիտում article-date 16:18 27-01-2019

Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական վրաերթ-վթարից. պարզվել են մահացածների և վիրավորների տվյալները. վարորդի ինքնությունը պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունվարի 26-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեպքի վայրում հայտնաբերված դիերի ինքնությունը: Նրանք են՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 63-ամյա Մարգարիտա Հակոբյանը, ով եղել է հետիոտն և Արմեն Խաչատրյանը, ով եղել է ավտոմեքենայի մեջ: Վրաերթ-վթարի հետևանքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել հետիոտն, Երևան քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 16-ամյա Արման Մինասյանը, ով վրաերթի հետևանքով տեղում մահացած Մ. Հակոբյանի թոռն է և Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Հայրումյանըով եղել է ավտոմեքենայի մեջ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու համար Ա. Խաչատրյանի ծննդյան թիվն ու բնակության վայրը, ինչպես նաև ով է եղել վարորդը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/26/1115934/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 26-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 35 VV 818 համարանիշի ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության գծով բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր