211652_close_icon
views-count2964 դիտում article-date 15:27 27-01-2019

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 27-ին՝ 14:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանպարհը բաց է։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր