211652_close_icon
views-count1202 դիտում article-date 12:12 27-01-2019

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Հունվարի 27-ին, ժամը 03:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ալագյազ գյուղի վերջնամասում գտնվող առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝  Գ. Հ.): *** Հունվարի 27-ին, ժամը 02:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի սպորտային համալիրի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ. և 2 ուղևոր): *** Հունվարի 27-ին, ժամը 01:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ալագյազ գյուղի վերջնամասում գտնվող առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակվել է «ՎԱԶ 2106» մակնիշի երկու ավտոմեքենա: Փրկարարները վարորդներին և ուղևորներին (7 հոգի) տեղափոխել են Մելիքգյուղ գյուղ:

Նմանատիպ նյութեր