211652_close_icon
views-count16934 դիտում article-date 11:55 27-01-2019

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նշեցին Հայոց բանակի կազմավորման 27-ամյակը. պարգևատրվեցին օրեր առաջ զորացրված զինծառայողներ և ԵԿՄ անդամներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակի օրվան ընդառաջ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 27- ամյակին: Մշակույթի պալատում հավաքվել էին քաղաքի բնակիչները, Թումանյանի զինկոմիսարիատի աշխատակիցները, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորներ, կամավորականներ: Բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառմանը մշակույթի տան դահլիճ բերվեց Եռագույնը, այնուհետև հնչեց պետական հիմնը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ քաղաքապետ Սասուն Խեչումյանը: Պարգևատրվեցին օրեր առաջ զորացրված զինծառայողներ և ԵԿՄ անդամներ: Միջաոցառմանը իրենց կատարումներով ելույթ ունեցան նաև քաղաքի երգի, պարի, դհոլահարների խմբերը: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր