211652_close_icon
views-count14573 դիտում article-date 11:04 27-01-2019

Մոսկվայում ձյան առատ տեղումները վերջին 68 տարվա ռեկորդ են գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 26-ին, Մոսկվայում ձյան առատ տեղումներ են գրանցվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ձյան շերտը մոտենում է կես մետրի: Հունվարի 26-ին ձյան առատ տեղումների նման ռեկորդ գրանցվել է միայն 68 տարի առաջ: Օդերեևութաբանները ձյան տեղումներ են կանխատեսում Մոսկվայում նաև այսօր՝ հունվարի 27-ին, իսկ օդի ջերմաստիճանը -10-12: Նշվում է, որ ՌԴ մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում է 12 հազար միավոր տեխնիկա: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի բոլոր կոմունալ ծառայությունները կաշխատեն ուժեղացված ռեժիմով: Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հետաձգվել են տասնյակ չվերթներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր