211652_close_icon
views-count3443 դիտում article-date 10:48 27-01-2019

Հայկ Մարությանը ուղիղ եթերում հրապարակեց քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հրապարակել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափը։ Նրա խոսքով, քանի որ դեկտեմբերին ինքը ընդամենը 2 ամսվա քաղաքապետ է եղել, որոշում է կայացվել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես պլանավորված է եղել 2017 թվականին և հաստատված 2018 թվականի բյուջեով։ «Այդպես էլ արվեց, մի վերապահումով։ Ես հանձնարարեցի, որպեսզի պարգեւավճար ստանան քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, քանի որ կային աշխատակիցներ, որոնք տարիներ ի վեր չէին ստանում այդ գումարները։ Այնուհետեւ մտածում էինք այս ցուցակի հրապարակման մասին։ Իրավաբաններն ինձ խորհուրդ տվեցին հարցում անել Արդարադատության նախարարություն, թե արդյոք այս ցուցակը հրապարակելով մենք չենք հրապարակում մարդկանց անձնական տվյալները։ Արդարադատության նախարարությունից եկավ պատասխան, որ այո, այս ցուցակը պարունակում է անձնական տվյալներ, բայց մյուս կողմից դա հանրային ինֆորմացիա է»,-ասաց Հայկ Մարությանը՝ հավելելով, որ քանի որ կա նաեւ հանրային մեծ պահանջ այդ ցուցակը հրապարակելու, ինքը որոշել է հրապարակել այն։ Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ։ Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի պարգեւավճարը եղել է 886 հազար դրամ, որն առանց հարկերի անում է 637 հազար դրամ։ Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան - մաքուր անում է 637 հազար դրամ, Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյան – մաքուր 937 հազար դրամ, Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան – 637 հազար դրամ։ Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, ապա բոլոր 12 ղեկավարները ստացել են մաքուր 288 հազար դրամ։ Հայկ Մարությանը նշեց, որ ինքն անձամբ ոչ մի դրամ չի ստացել, իսկ ցուցակի մնացած հատվածը կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր