211652_close_icon
views-count1893 դիտում article-date 18:18 26-01-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: «Մաեստրո Լեգրանը համաշխարհային երաժշտության լեգենդներից է, մեծարանքի և հիացմունքի արժանացած արվեստագետ: Անգնահատելի է նրա ավանդը ժամանակակից երաժշտության զարգացման ասպարեզում: Անուրանալի է նրա ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և ընդլայնման գործում: Մաեստրոյի արվեստը սիրված է Հայաստանի հանդիսատեսի կողմից: Խորին ցավակցություն եմ հայտնում Միշել Լեգրանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին»,-ասված է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր