211652_close_icon
views-count12477 դիտում article-date 18:00 26-01-2019

Դատարանը մեկ շաբաթ առաջ հրաժարվել էր գրավի դիմաց ազատ արձակել Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանին. Hetq.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մեկ շաբաթ առաջ մերժել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/26/1115919/]մահացած[/url] Մհեր Եղիազարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Այս մասին [url=https://hetq.am/hy/article/100343?fbclid=IwAR3LEgX4U8o09rJJRF6dpH5fHda7cv95ZUr-TDvm2Ie-ztehSR8uo4wVzDE#.XExeKn4gzkI.facebook]«Հետքի»[/url] հետ զրույցում ասաց Եղիազարյանի պաշտպան Վահե Արմենակյանը: Պաշտպանի խոսքով՝ Ազգային ժողովի երկու պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը, երաշխավորություն էին տվել, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Եղիազարյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի, առաջարկվել էր նաև գրավ` հինգ միլիոն դրամի չափով, սակայն այս ամենով հանդերձ` դատարանը մերժել էր իրենց կողմից ներկայացված միջնորդությունը: Առաջին ատյանի դատարանի որոշումը պատշտանների կողմից արդեն իսկ բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, և պետք է քննվեր հունվարի 29-ին: Նշենք, որ Մհեր Եղիազարյանը եղել է Haynews.am կայքի պատասխանատուն, մեղադրվում էր կաշառքի միջնրդություն կատարելու մեջ, և կալանավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 3-ին: Դրանից երկու օր անց՝ դեմտեմբերի 5-ին, հացադուլ էր հայտարարել և 44 օր շարունակ հրաժարվել սնունդ ընդունել, պաշտպանի խոսքով՝ այս ընթացքում միայն ջուր է խմել: Քրեակատարողական հիմնարկն առաջարկել է նաև, որ Եղիազարյանը կաթիլային ներարկման միջոցով գլյուկոզա ստանալ, սակայն վերջինս հրաժարվել է նաև դրանից: Թե ըստ մեղադրանքի կոնկրետ ինչ պաշտոնյայի կաշառք ստանալու միջնորդություն է կատարել Եղիազարյանը, պաշտպանը չի ցանկանում մանրամասնել, սակայն Եղիազարյանի վերաբերյալ գործը համարում է «շարքային գործ» ու վստահեցնում, որ նմանատիպ գործերով անցնող շատ մեղադրյալներ գտնվում են ազատության մեջ: Մանրամասները՝ [url=https://hetq.am/hy/article/100343?fbclid=IwAR3LEgX4U8o09rJJRF6dpH5fHda7cv95ZUr-TDvm2Ie-ztehSR8uo4wVzDE#.XExeKn4gzkI.facebook]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր