211652_close_icon
views-count1828 դիտում article-date 17:29 26-01-2019

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվող է ոստիկանություն ներկայացել

Հունվարի 25-ին, ժամը 10:45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել Շրջանային փողոցի բնակիչ, 1995 թվականին ծնված Գևորգ Վ․-ն, որը 2018թ. օգոստոսի 16-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Գևորգ Վ․-ն նույն օրը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր