Բագրատաշենի մաքսակետը երկկողմանի փակ է. Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողներն օրենքի փոփոխություն են պահանջում. .tert.am
Բագրատաշենի մաքսակետի ելքումուտքը Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողների կողմից փակվել է։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/01/26/Bagratashen/2905018?fbclid=IwAR0gOsK6Jt9B_YsziVYtjYMHQ0WRBBhKvXS-m0SUcWzU5LlDXJMkKafL3-0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, ով այս պահին գտնվում է ակցիայի վայրում։
«Խայտառակ վիճակ է, խցանումներ են, տրանսպորտը կաթվածահար վիճակում է։ Երթևեկությունը երկկողմանի փակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն օրենքի փոփոխություն են պահանջում։
Պարանյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցները 50-60 տրանսպորտային միջոց են կայանել ու փակել ճանապարհը։
«Ոստկանությունն է այստեղ, բայց չի կարողանում բացել ճանապարհը, քիչ առաջ էլ կռիվ, քաշքշուք էր։ Առայժմ կոնկրետ բան չկա, չգիտեմ՝ ինչ կլինի»,- ընդգծեց Արայիկ Պարանյանը։
Այրում համայնքի ղեկավարը հավելեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը չի փոխվել՝ նրանք փակել էին Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը՝ ի նշան բողոքի, որ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքի նախագիծ, որի հետևանքով առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման չեն կարողանում 25 կգ-ից ավել ապրանք ներմուծել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=Բագրատաշենի մաքսակետը երկկողմանի փակ է. Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողներն օրենքի փոփոխություն են պահանջում]կայքում[/url]։