211652_close_icon
views-count2128 դիտում article-date 13:05 26-01-2019

Երեւանում մանկապարտեզների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթներում հաղթողներ չեն գրանցվել

Երեւանի քաղաքապետարանն Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ենթակայության մի շարք ՀՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երեւանի Արաբկիրի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Հայկ Ավագյանը: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ «Երեւանի Արաբկիրի խաղային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Նարեկ Ղուկասյանը, իսկ «Երեւանի Արաբկիրի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել: «Թիվ 6 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ երկու հաղթող է ճանաչվել՝ Ծովինար Սարգսյանը եւ Մինիոնա Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր: Էրեբունու թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, իսկ «Օքրո Օքրոյանի անվ. թիվ 3 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար՝ հաղթող է ճանաչվել Գայանե Երիցյանը: «Թիվ 11 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմորդը չի ներկայացել, ինչի արդյունքում մրցույթը համարվել է չկայացած: «Երեւանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին էլ հայտ չի ներկայացվել: Հունվարի 24-ին կայացած մրցույթի արդյունքում «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Ռուբեն Սիմոնյանը: «Երեւանի հ. 14 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում դիմորդը չի հաղթահարել թեստային առաջադրանքը, արդյունքում հաղթող չի ճանաչվել: «Երեւանի «Կենտրոն» վարչական շրջանի N 22 գրադարան ՀՈԱԿ-ի տնօրենի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Նունե Աղասյանը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երեւանի հ. 79 մանկապարտեզ» եւ «Երեւանի հ. 94 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների համար հայտարարված մրցույթում դիմորդները չեն հաղթահարել թեստային առաջադրանքները եւ հարցազրույցի փուլը, արդյունքում հաղթողներ չեն ճանաչվել: «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրեն Շուշանիկ Քսպոյանը թեստային առաջադրանքը չի հաղթահարել, մրցույթում հաղթող են ճանաչվել Անուշ Գալստյանը եւ Արմինե Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր: Հունվարի 25-ին կայացած մրցույթի արդյունքում «Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող չի ճանաչվել: «Երեւանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Համայակ Բաբայանը, իսկ «Երեւանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար՝ հաղթող չի ճանաչվել:

Նմանատիպ նյութեր