211652_close_icon
views-count4927 դիտում article-date 10:46 26-01-2019

Նոր բացահայտումներ. դեղատներում լուրջ խախտումներ են արձանագրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը դեռ նախորդ տարի ուսումնասիրություններ է կատարել ՀՀ առողջապահության նախարարության դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացի օրինականության նկատմամբ և սարսափելի խախտումներ բացահայտել: Մասնավորապես, ըստ ՀՊ բացահայտումների, մի շարք դեղատներում լիցենզավորված մասնագետներ չեն աշխատել, այլ՝ սովորական քաղաքացիներ: Պալատը պարզել է, որ 410 լիցենզառուներից 159-ը չեն ներկայացրել աշխատակիցների մասին տվյալներ: Միաժամանակ, դրական եզրակացություն է տրվել և լիցենզիա տրամադրվել դեղատներին այն դեպքում, երբ ընկերությունը չի համապատասխանել լիցենզավորման պայմաններին և երկու անգամ էլ ստացել է բացասական եզրակացություն: Ամենամտահոգիչ և տարածված խախտումը դեղատներում աշխատող մասնագետներին է վերաբերում` փաթեթում ներկայացնում են այլ մասնագետի, ստուգման ժամանակ բացահայտվում է, որ աշխատում է ոչ մասնագետ մարդ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր