211652_close_icon
views-count3815 դիտում article-date 10:35 26-01-2019

Միհրան Պողոսյանն ընտանիքի հետ լքե՞լ է Հայաստանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում տարածվող լուրերի համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը և իր ընտանիքը լքել են Հայաստանը։ «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Պողոսյանն իսկապես որոշ ժամանակ է՝ չի բնակվում «Մոնումենտի» իր շքեղ առանձնատանը։ Մենք այցելեցինք այն թաղամաս, որտեղ գտնվում է Միհրան Պողոսյանի առանձնատունը։ Տան աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ թեև տանը բնակվողներ կան, սակայն տվյալ պահին աշխատանքի են։ Աշխատակիցը չհստակեցրեց, թե ովքեր են բնակիչները և երբ կվերադառնան։ Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն վերաբացել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր