211652_close_icon
views-count3695 դիտում article-date 10:10 26-01-2019

Նոր բեռ՝ Նոր Հայաստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2019թ. հուլիսի 1-ից նախատեսվում է սեղմված գազի ակցիզային հարկը գործող 25 հազարի փոխարեն դարձնել 34 հազար դրամ, ինչը նշանակում է, որ գազի գինը մեքենաների համար կավելանա խորանարդի համար ևս 10 դրամով: Թե ինչով սա պետք է նպաստի ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը կամ մյուս հռչակված նպատակների իրագործմանը՝ կիմանան միայն նոր Հայաստանի իշխանությունները: Ի դեպ, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2018թ. հունվարից բարձրացնում էր սեղմված գազի ակցիզային հարկը, հին Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դրա կտրուկ հակառակորդներից էր և նույնիսկ այդ խնդրի վերաբերյալ հանրահավաքներ էր հրավիրում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր